Մարադոնան դուրս է գրվել հիվանդանոցից
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է Football Italia-ն:
«Դիեգոն հաղթահարեց իր կյանքի ամենաբարդ շրջանը: Նա լավ է զգում իրեն և լի է հնարավորինս շուտ վերականգնվելու վճռականությամբ: Այժմ նրան անհրաժեշտ է աջակցություն ու հանգստություն»,- ասել է Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլան:
Հիշեցնենք, որ 60-ամյա մարզիչը նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով:
2019 թվականից Դիեգո Մարադոնան գլխավորում է արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:
Կարծիքներ