Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 15:25-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25.5 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «ՎԱԶ 2106»-ը բախվել է «Ford»-ի հետնամասին, ապա առաջ ընթացել, դուրս եկել երթևեկելի գոտուց, հայտվել դաշտում և բախվել ծառին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում