Գավառում հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր. կրակի դեմ պայքարել են 4 ժամ

Գավառում հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր. կրակի դեմ պայքարել են 4 ժամ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:59-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի բակում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:58-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում