ՄԱԿ-ում հաստատել են, որ Սև ծովում նավերի անցումը հացահատիկի գործարքի շրջանակներում չի իրականացվում

ՄԱԿ-ում հաստատել են, որ Սև ծովում նավերի անցումը հացահատիկի գործարքի շրջանակներում չի իրականացվում

Ստամբուլում գտնվող համակարգող կենտրոնը շուրջ երկու շաբաթ չի համաձայնեցրել հացահատիկի գործարքի շրջանակներում նավերի անցման թույլտվությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկային։

Նրա տեղեկություններով ՝ հուլիսի 14-ին Սև ծովի միջանցքում երկու նավ է եղել։ Մեկը բեռնվում էր Օդեսայում, մյուսը գնում է Ստամբուլ։

Դյուժարիկը հայտնել է նախաձեռնությանը մասնակցելու 29 հայտ ստանալու մասին, սակայն հունիսի 27-ից ոչ մի նոր նավ միջանցք մտնելու թույլտվություն չի ստացել: 

Հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում