Էրդողանը Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա
Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ հրավիրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին այցելել Թուրքիա, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պարոն Պուտինին հրավիրել ենք մեր երկիր: Մենք ցանկանում ենք որոշ քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար»,- ասել է նա NTV հեռուստաալիքի եթերում։ Էրդողանի խոսքով՝ ինքը կցանկանար Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները։ Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը կոնկրետ տվյալներ չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հնարավորության մասին։
Կարծիքներ