Անչելոտին ցանկանում է «Էվերտոնում» տեսնել «Նապոլիի» կիսապաշտպանին

Անչելոտին ցանկանում է «Էվերտոնում» տեսնել «Նապոլիի» կիսապաշտպանին

Իտալական «Նապոլիի» իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է մարզական կարիերան շարունակել անգլիական «Էվերտոնում», հայտնում է Goal.com-ը:

24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:

Ֆաբիան Ռուիսի ներկայացուցիչների հետ բանակցում են նաև կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»:

Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 50 միլիոն եվրո:

Ֆաբիան Ռուիսը «Նապոլի» է տեղափոխվել 2018 թվականին իսպանական «Բետիսից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում