Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի

Արցախում հունվարի 7-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է  կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։Արձանագրվել է 1 մահվան դեպք։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32789 քաղաքացու հետազոտություն, որից 4844-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Նախարարությունից նաև մեկ անգամ ևս հիշեցրել են՝ անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվիր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով նրանց և նրանց հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում։

Վերը նշված բուժհաստատություններում հունվարի 3-8-ը ժամը 10:00-14:00 գործելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում