Պետդեպը բանակցելու է ՌԴ-Բելառուս միասնական պետության առնվազն մեկ մասի ապագայի շուրջ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստեֆան Բիգանը Վիլնյուսում եւ Մոսկվայում բանակցելու է Բելառուսի ապագայի շուրջ: Նա հանդիպել է Լուկաշենկոյի ախոյան Սվետլանա Տիխանովսկայային:
Լիտվայում գտնվող Սվետլանա Տիխանովսկայան, որը հավակնում էր Բելառուսի նախագահությանը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստեֆան Բիգանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե պատրաստակամ է հանրապետությունում քաղաքական ճգնաժամը լուծել՝ իշխանությունը խաղաղ փոխանցելու մասին երկխոսության միջոցով (Reuters):
«Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք երկխոսության և ձգտում ենք խաղաղ կարգավորմանը: Երկխոսությունը հեշտացնելու համար մենք պատրաստ ենք միջազգային կազմակերպությունների միջնորդությանը», հայտնում է Տիխանովսկայայի շտաբի մամուլի ծառայությունը (ՌԻԱ):
Կարծիքներ