Այս տարի չեղարկվել են Սուրբ Սարգսի տոնի բոլոր տոնական միջոցառումները
Այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 30-ին է։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արարատյան Հայրապետական թեմից, այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են, փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը։
Արարատյան Հայրապետական թեմը հաղորդագրությանը կից ներկայացրել է երկու կարճ հոլովակ` Սուրբ Սարգսի բարեխոսական աղոթքներով:
Կարծիքներ