Ֆրենկ Լեմպարդը կազատվի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կազատվի լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից, The Telegraph-ի հավաստմամբ հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:
2019-ի հուլիսից Լեմպարդը գլխավորում է «Չելսին»: Ընթացիկ մրցաշրջանում ակումբը 19 տուրերի արդյունքներով 29 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի 9-րդ հորիզոնականը: Առաջնության վերջին ութ հանդիպումներից հինգում լոնդոնյան թիմը պարտություն կրեց: Թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչն ասել է․
«Ակումբի համար դա շատ դժվար որոշում էր, առաջին հերթին այն պատճառով, որ մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք Ֆրենկի հետ։ Նա շատ պարկեշտ անձնավորություն է և ունի աշխատանքային բարձր էթիկա, բայց ներկայիս պայմաններում մենք կարծում ենք, որ լավագույն տարբերակն այն է, որ փոխվի մարզիչը: Ակումբի բոլոր անդամների, ղեկավարության և անձամբ իմ անունից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկին՝ գլխավոր մարզչի աշխատանքի համար և ապագայում հաջողություններ մաղթել նրան: Նա այս մեծ ակումբի լեգենդն է, և նրա կարգավիճակն այստեղ կմնա անփոփոխ: Սթեմֆորդ Բրիջը «միշտ ջերմորեն կդիմավորվի նրան»»,- ասել է Աբրամովիչը:
Լեմպարդը «Չելսիի» նախկին խաղացող է և ազնվականների հետ խաղացել է 2001-2014 թվականներին՝ անցկացնելով 640 խաղ (ակումբի պատմության մեջ չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է), խփելով՝ 209 գոլ ու կատարելով 150 գոլային փոխանցում: Անգլիացին թիմի պատմության լավագույն ռմբարկուն է և 3 անգամ վաստակել է «Չելսիի» տարվա ամենալավ խաղացողի կոչումը:
Թիմի հետ միասին նա 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 4 անգամ նվաճել Անգլիայի գավաթը, 2 անգամ՝ Լիգայի գավաթը և Անգլիայի Սուպերգավաթը, 1-ական անգամ՝ Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան: Անգլիայի հավաքականի կազմում Լեմպարդն անցկացրել է 106 հանդիպում, որոնցում դարձել է 29 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 19 տուրերից հետո Լոնդոնի «Չելսին» վաստակեց 29 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է իններորդ տեղը:
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբի նոր գլխավոր մարզիչը կլինի գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը:
Կարծիքներ