Բրիտանիան «Վագներ» խմբավորումը հռչակել է ահաբեկչական կազմակերպություն
Մեծ Բրիտանիան «Վագներ» խմբավորումը հռչակում է ահաբեկչական կազմակերպություն, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:
«Այսօր մենք խմբավորումը հռչակում ենք այնպիսին, ինչպիսին այն կա՝ ահաբեկչական կազմակերպություն»,- գրել է Սունակը X-ում (Twitter).
«Վագներ»-ին ճանաչելով ահաբեկչական կազմակերպություն, Բրիտանիան քրեականորեն պատժելի կհամարի նաև դրան անդամակցումը։
Սունակի հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի տեսել:
«Այստեղ մեկնաբանելու բան չկա, պետք է հիշեցնեմ միայն, որ դե յուրե՝ այդպիսի խմբավորում գոյություն չունի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին։
Կարծիքներ