Ղարաբաղում կմեծացնեն Ռուսաստանի ԱԻՆ խմբավորումը

Ղարաբաղում կմեծացնեն Ռուսաստանի ԱԻՆ խմբավորումը

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ խմբավորման ներկայացուցիչների թիվը կավելանա եւս 75 մասնագետով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին:

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության բաժնի ղեկավար Վլադիմիր Սոլովյովը հայտնել էր, որ նախատեսվում է մեծացնել Ղարաբաղում խմբավորումը. տարածաշրջան կուղարկվեն հոգեբաններ:

«Նոգինսկի փրկարարական կենտրոնում զննվել է անձնակազմն ու տեխնիկան, որոնք պատրաստ են ամրապնդել Լեռնային Ղարաբաղում արդեն ներկա գտնվող ՌԴ ԱԻՆ խմբավորումը: Ներկայում Նոգինստի փրկարարական կենտրոնից պատրաստ է մեկնել 75 մասնագետ եւ 13 միավոր բարձր անցանելիություն ունեցող տեխնիկա: Շարունակում է լրացուցիչ ուժերի եւ միջոցների տեղափոխումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խմբավորումը ձեւավորվում է Նոգինսկի, Ուրալի, Տուլայի, Դոնի, Նեւսկու եւ մի շարք այլ ջոկատներից, կենտրոնական ապարատի մասնագետներից եւ գերատեսչության հոգեբաններից: Նրանք կուղեւորվեն առաջիկա օրերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում