Վատիկանը կարող է միջնորդ դառնալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, բայց մեկ պայմանով
Վատիկանը կարող է միջնորդ դառնալ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում: Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն մեկ պայմանով, ասել է Վատիկանի միջպետական հարաբերությունների հարցերով քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերը։
Այս մասին Վատիկանի դիվանագետը հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մայիսի 20-ին Գալագերն ու Կուլեբան հանդիպել են Կիևում, գրում է unian.net-ը։
Գալագերը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Սակայն դրա համար Վատիկանը պետք է հրավեր ստանա երկու երկրներից։
«Ցանկացած միջնորդական գործունեություն պահանջում է երկու կողմերի հրավերը։ Եթե Սուրբ Աթոռը հրավեր ստանա Ուկրաինայից և Ռուսաստանից՝ ամեն կերպ կօգնի բանակցային գործընթացին... », - ընդգծել է Գալագերը:
Կարծիքներ