Սյունիքի մարզում այրվել է 100 հակ ծղոտ և մոտ 10 հա խոտածածկույթ

Սյունիքի մարզում այրվել է 100 հակ ծղոտ և մոտ 10 հա խոտածածկույթ

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն оգոստոսի 5-ին, ժամը 13:03-ին տեղեկություն է ստացել, որ Կաղնուտ գյուղի վարչական տարածքում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր և խոտածածկույթ:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել է 100 հակ ծղոտ և մոտ 10 հա խոտածածկույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում