Արցախցի կինը, երեք ազատամարտերի ընթացքում էլ պատվորեն կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը
«Սիրելի΄ հայ և արցախածին մայրեր, քույրեր, դուստրեր:
Ի սրտե շնորհավորվում եմ Ձեզ կանանց միամսյակի առիթով:
Թեև Մարտի 8-ը Արցախում պետականորեն և պաշտոնապես ընդունված չէ որպես տոն օր, ժամանակի ակունքներից ծնված այս տոնը մեր հասարակության մեջ արմատավորվել է և ավանդաբար հռչակվել կանանց արժևորելու ևս մեկ օր:
Հայ կինն ու մայրը իր նվիրումով, սիրով ու առաքինի իմաստությամբ միշտ էլ առանձնակի դեր է ունեցել ընտանիքներում և հասարակական կյանքում՝ պահպանելով դարերով ձևավորված ավանդույթները:
Արցախցի կինը, երեք ազատամարտերի ընթացքում էլ ,կանգնած լինելով ամուսնու և որդիների թիկունքում, պատվորեն կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը:
Այսօր գարնանային վերազարթոնքի օրը ուզում եմ վերհառնեք՝ որպես պահապան հրեշտակներ պատերազմի դաշտում կորցրած Ձեր զավակների, կողակիցների, հարազատների համար, քանզի հայրենիքը իր ուժեղ և անկոտրում դուստրերի կարիքն ունի:
Կրկին շնորհավորելով Ձեր միամսյա տոները, մաղթում եմ երջանկություն, ոգու ամրություն, արևշատություն, և շարունակե΄ք Ձեր լույսն ու ջերմությունը սփռել, նվիրել ու նվիրվել:
Արցախի ԱԺ
Կարծիքներ