«Ցավդ տանեմ, շնորհավոր». Ֆիլիպ Կիրկորովի ու Դիմա Բիլանի ջերմ շնորհավորանքը՝ «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանին (վիդեո)

«Ցավդ տանեմ, շնորհավոր». Ֆիլիպ Կիրկորովի ու Դիմա Բիլանի ջերմ շնորհավորանքը՝ «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանին (վիդեո)

Երեկ երգիչ Սարո Գեւորգյանը բոլորիս ոգեւորեց «Նոր Ալիք 2021»-ում Հայաստանի տարած հաղթանակով: Երգիչը շարունակում է շնորհավորանքներ եւ ջերմ բարեմաղթանքներ լսել ոչ միայն հետեւորդներից եւ ընկերներից, այլեւ՝ ժյուրիի ամենաազդեցիկ անդամներից: Սարոն Instagram-ի իր էջի Stories բաժնում մի տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե որքան են հայ երգչով տպավորված ռուսական շոու-բիզնեսի հայտնի արտիստներ Դիմա Բիլանն ու Ֆիլիպ Կիրկորովը:

«Ազնիվ խոսք, հիասքանչ ես երգել»,-նշում է Բիլանը, իսկ Ֆիլիպ Կիրկորովը հայ մասնակցին դիմում է հենց հայերենով՝ «Ցավդ տանեմ»,-այնուհետեւ՝ շարունակում՝ «շնորհավորում եմ»:

Ի դեպ, Կիրկորովը Հայաստանի ներկայացուցչով տպավորված է եղել դեռեւս առաջին եւ երկրորդ մրցութային օրերի նրա կատարումներից հետո: Մրցութային երկրորդ օրվա իր հաղթանակից հետո Սարոն Instagram-ում հրապարակում էր արել, որի ներքո ռուսական շոու-բիզնեսի արքան մեկնաբանություն էր թողել՝ «Հաջողություն քեզ»: Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը «Նոր Ալիք» մրցույթում հաղթել է 267 միավորով: Երգիչը մրցույթի առաջատարն է եղել՝ սկսած մրցութային առաջին համերգից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում