Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված գյուրզան տեղափոխվել է այլ տարածք

Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված գյուրզան տեղափոխվել է այլ տարածք

Երեկ՝ հունիսի 18-ին, ժամը 18։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 43 հասցեում գտնվող խանութի մոտակայքում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում