Կոտայքի մարզի Գետարգել գյուղում հրդեհի հետևանքով այրվել է ավտոտնակ և 3 խորդանոց
Հունիսի 18-ին, ժամը 15։36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետարգել գյուղի Հարություն Վերդյան փողոցում գտնվող ավտոտնակի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարություն Վերդյան փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակի, երկու խորդանոցի և Ալեքսանյան փողոցի տներից մեկին հարակից խորդանոցի տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 17։18-ին։ Այրվել են ավտոտնակի և կցակառույց երեք խորդանոցի տանիքների փայտե կառուցատարրերը (ընդհանուր մոտ 80 քմ)։
Կարծիքներ