3 հայ ըմբիշ այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար. Ըմբշամարտի Մ17 ԵԱ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
Այսօր մեդալներ կխաղարկվեն ևս 5 քաշային կարգերում: 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, 51 կգ քաշային Ալեքս Մարգարյանը, 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար:
Առայժմ մեր հավաքականը ունի 2 մեդալ: Առաջնության արծաթե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը, իսկ 65 կգ քաշային Վահե Հովհնաննիսյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Կարծիքներ