Էրդողանն ու Մակրոնը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Zրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։
Էրդողանը նշել է, որ երկու երկրների միջև երկխոսության ընդլայնումը դրական ներդրում կունենա հարաբերությունների զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Թուրքիան և Ֆրանսիան համագործակցության ներուժ ունեն բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Եվրամիության կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցների կասեցումը շատ ճիշտ քայլ կլինի, և նոր շրջանում կարևոր է դրանք ամբողջությամբ չեղարկել։ Նա ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի անխափան աջակցություն ցուցաբերել Սիրիային։
Էրդողանը կարծիք է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարը պետք է պահպանվի և աշխատանք սկսվի խնդրի մշտական լուծման ուղղությամբ։
Կարծիքներ