Նիկոլ Փաշինյանը մի շարք անձանց պարգևատրել է վարչապետի հուշամեդալով

Նիկոլ Փաշինյանը մի շարք անձանց պարգևատրել է վարչապետի հուշամեդալով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին որոշում է ստորագրել մի շարք անձանց պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը՝

1. Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ, մաքսային համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել՝

Լիլիթ Հրայրի Ավետիսյանին – Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ

Ռաֆայել Լենսերի Գրիգորյանին – Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ

Միքայել Մուշեղի Փաշայանին – «Մասշտաբ» ՍՊԸ-ի գլխավոր փորձագետ»,- ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում