Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է պահեստազորայիններին զինկոմիսարիատներ կանչելու մասին լուրերը

Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է պահեստազորայիններին զինկոմիսարիատներ կանչելու մասին լուրերը

 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի իրականացնում և չի ծրագրում իրականացնել պահեստազորում գտնվող քաղաքացիների կանչ զինկոմիսարիատներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նա տեղեկացրել է, որ վերջին օրերին ՌԴ շատ քաղաքացիներ ֆեյք հեռախոսազանգեր են ստանում, որտեղ ձայնագրության միջոցով նրանց կանչում են զինկոմիսարիատ:

«Բոլոր այս կեղծ հեռախոսազանգերն իրականացվում են Ուկրաինայի տարածքից, դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանն ու համարվում են ուկրաինական հատուկ ծառայությունների սադրանքը»,- ասել է Կոնաշենկովը՝ պաշտոնապես հայտարարելով, որ նման բան ՊՆ-ն չի ծրագրում իրականացնել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում