Գերմանիան ժամանակավոր դադարեցրել է Աֆղանստան ներգաղթյալների արտաքսումը
Գերմանիան ժամանակավոր դադարեցրել է Աֆղանստան ներգաղթյալների արտաքսումը, քանի որ Աֆղանստանում անվտանգության հետ կապված լարված վիճակ է տիրում, հաղորդում է Reuters-ը:
Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը:
DPA-ի հաղորդմամբ՝ 2016 թվականից ավելի քան 1000 աֆղանստանցի ներգաղթյալ, որոնք անհաջող հայտ են ներկայացրել Գերմանիայում ապաստարան ստանալու համար, ուղարկվել են հայրենիք:
Կարծիքներ