Թալիբները 90 օրվա ընթացքում կարող են գրավել Աֆղանստանի մայրաքաղաքը. ամերիկյան հետախուզություն
Ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները 30 օրից կարող են մեկուսացնել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը, իսկ 90 օր անց գուցե և գրավել այն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրը՝ հղում անելով ամերիկյան հետախուզական տվյալներին:Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ հետախուզությունը նման գնահատական է տվել՝ հաշվի առնելով վերջին օրերին թալիբների գրանցած հաջողությունները: «Սակայն սա կանխորոշված եզրակացություն չէ»,- հավելել է պաշտոնյան՝ նշելով, որ աֆղան ուժայինները կարող են փոխել իրավիճակը՝ ավելի մեծ դիմադրություն ցույց տալու պարագայում:
Իսլամիստներն այժմ վերահսկում են Աֆղանստանի 65 տոկոսը և գրավել կամ սպառնում են գրավել 11 շրջանների մայրաքաղաքները:
Կարծիքներ