Դաղստանում 34 երեխա թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց
Դաղստանի Բույնակսկ քաղաքում թունավորումով հոսպիտալացված երեխաների թիվը հասել է 34-ի, հայտնում է շրջանի առողջապահության նախարարությունը:
Փոքրիկները սկսել են ընդունվել Բույնակսկի քաղաքային մանկական հիվանդանոց այսօր՝ հունվարի 12-ին, նրանցից ամենամեծը 13 տարեկան է, ամենափոքրը ՝ 2 տարեկան։
«Այս պահին հիվանդանոցում է գտնվում 34 թունավորված երեխա։ Երեխաների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության. նկատվում է ջերմություն, սրտխառնոց, փսխում, աղիների խանգարում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն ՝ թունավորման պատճառները պարզվում են, տարբեր աղիքային վարակների անալիզներ են վերցվել։ Դեպքի վայր է մեկնել Դաղստանի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Տատյանա Բելյաևան, որն անձնական հսկողության տակ է վերցրել սննդային թունավորումով երեխաների բուժօգնությունը:
Բույնակսկի իշխանությունները բնակիչներին խնդրել են ծորակից ջուր չխմել մինչև վերլուծության արդյունքները ստանալը։
Կարծիքներ