Հայաստանում կստեղծվի ևս երկու պատմամշակութային արգելոց
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արագածոտնի մարզում կստեղծվեն «Դաշտադեմ ամրոց», իսկ Արարատի մարզում՝ «Մայրաքաղաք Դվին» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 22-ի նիստի օրակարգում:
«Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում (0.16716 հա) գտնվող «Դաշտադեմ ամրոց» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հնաբերդ համայնքի (12.72126 հա) գտնվող «Մայրաքաղաք Դվին» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները»,- ասված է որոշման մեջ:
Նույն որոշմամբ՝ կստեղծվեն նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Դաշտադեմ Ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ մասնաճյուղերը:
Կարծիքներ