Ուկրաինան կհաղթի այս պատերազմում. Ֆոն դեր Լայեն
Ուկրաինան կհաղթի գոյատևման այս պատերազմում։ Եվ ԵՄ-ն կկանգնի Ուկրաինայի կողքին այնքան, որքան անհրաժեշտ կլինի:
Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«ԵՄ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի առաջին օրվանից:
Մեր անդամ երկրների հետ մենք տրամադրել ենք գրեթե 108 միլիարդ եվրոյի աջակցություն:
Ուկրաինան կհաղթի գոյատևման այս պատերազմում։ Եվ ԵՄ-ն կկանգնի Ուկրաինայի և նրա ժողովրդի կողքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի »,- գրել է նա։
Կարծիքներ