Իրանն իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում չի լռի. Փեզեշքիանը՝ Էմանուել Մակրոնին
Իրանն իր հիմնարար սկզբունքներից է համարում պատերազմից խուսափելը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատումը,բայց երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում:
Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզշքիանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«Իրանը, միջազգային պայմանագրերի և օրենքների շրջանակներում, երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման առջև։ Սիոնիստական ռեժիմը Գազայի ժողովրդի դեմ իր հանցավոր և ահաբեկչական գործողություններով, ինչպես նաև պաշտոնապես Իրանի հյուրի՝ Իսմայիլ Հանիեի սպանությամբ, ձգտում է տարածաշրջանում հրդեհ բռնկել»,- ասել է Իրանի նախագահը:
Կարծիքներ