Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է աջակցել հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է աջակցել հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է աջակցել հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը։ Վերջին օրերին ԿԽՄԿ-ն Մարտակերտի և Մարտունու շրջվարչակազմերին է տրամադրել շինանյութեր (շինարարական տախտակներ, փայտե սալիկներ, նրբատախտակ, մեխեր և այլն): Այդ նյութերը նախատեսված են շուրջ 200 վնասված տները բնակելի դարձնելու ժամանակավոր լուծման աշխատանքների իրականացման համար: Միևնույն ժամանակ, նշված վարչակազմերը ստացան համայնքային ջրատախտակների համար որոշ միջոցներ՝ շարժիչային պոմպեր, յուրաքանչյուրը 5000 լիտր տարողությամբ ջրատարներ, էլեկտրական եռակցման մեքենաների հավաքածուներ և այլն: Առաքելությունը նաև շարունակում է սնունդ և այլ պարագաներ տրամադրել տուժած խաղաղ բնակիչներին, ինչպես նաև աջակցում է առողջապահական համակարգին, որը դեռ պայքարում է COVID-19 տարածումը կանխելու ուղղությամբ: Կազմակերպությունը համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին է նվիրաբերել վարակի կանխարգելման և վերահսկման որոշ պարագաներ (օճառ, ալկոգել և անձնական պաշտպանության միջոցներ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում