Մեսսին ճանաչվել է Ամերիկայի լավագույն մարզիկ
Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաների լավագույն մարզիկ։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Մարզական լրագրողների միջազգային ասսոցիացիան (AIPS) ամփոփել է 2021 թվականը՝ առաջին հորիզոնականում ընդգրկելով արգենտինացի ֆուտբոլիստին։
Սույն թվականին Մեսսին Արգենտինայի ընտրանու կազմում դարձել է Copa America-ի հաղթող՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու, ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացող և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։
Կարծիքներ