Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր 28-ամյա Աննա Մկրտչյանը, 2021 թվականին ընտրվելով ԱԺ պատգամավոր, այս տարվա մարտի 16-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2021 թվականի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ երիտասարդ պատգամավորը հայտարարագրել է 5 հողամաս, որից 4-ը՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքում, մեկը՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում: Վերջինս նաև հայտարարագրել է 1 շինություն, որը Կոտայքի մարզի Քասախ գյուղում է գտնվում:
Որպես շարժական գույք ընդդիմադիր պատգամավորը հայտարարագրել է «Կիա» մակնիշի ավտոմեքենա:
Կանխիկ դրամ բաժնում էլ Մկրտչյանը հայտարարագրել է 2 միլիոն դրամ, 6 հազար դոլար և 3 հազար եվրո:
2021 թվականին որպես աշխատավարձ ՀՀ Ազգային ժողովից Աննա Մկրտչյանն ստացել է 4 միլիոն 569 հազար դրամ:
Կարծիքներ