Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ բաղադրիչը դեռ չի ստացել

Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ բաղադրիչը դեռ չի ստացել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ բաղադրիչն առայժմ չի ստացել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը չի հստակեցրել, թե երբ է նախագահը ստանալու պատվաստանյութի երկրորդ ներարկումը։

«Դեռ չի արել», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը ՝ պատասխանելով Պուտինի երկրորդ պատվաստման մասին հարցին:

Պատվաստանյութի առաջին բաղադրիչը երկրի ղեկավարը ստացել է մարտի 23-ին։ Թե հատկապես որ դեղամիջոցից է օգտվել նախագահը, ո՛չ ինքը, ո՛չ էլ նրա ներկայացուցիչները միտումնավոր չեն հայտնել ՝ բացատրելով, որ հայրենական բոլոր երեք պատվաստանյութերն արդյունավետ են և անվտանգ։ Պուտինը պատմել է, որ առաջին պատվաստումից հետո իրեն լավ է զգացել, միայն մի քանի օր է թեթև անհանգստություն զգացել ձախ ուսի շրջանում:

Պատվաստման ծրագրերի մասին նախագահը հայտնել էր մարտի վերջին։ Նա նաև ասել է, որ մտադիր չէ ընթացակարգը հանրության սեփականությունը դարձնել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում