ԱՄՆ-ում COVID-19-ից մահացության հակառեկորդ է գրանցվել․ NYT
ԱՄՆ-ում առաջին անգամ օրվա ընթացքում COVID հիվանդների ավելի քան 3000 մահ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է New York Times- ը։
Համաձայն թերթի տվյալների՝ չորեքշաբթի օրը գրանցվել է 3,011 նոր մահ:
Անցյալ շաբաթվա հակառեկորդը մեկ օրվա ընթացքում 2760 մահվան դեպք էր, որը ապրիլից ի վեր առաջինն էր:
Միացյալ Նահանգներում կարանտինային միջոցառումների թուլացման ֆոնին նկատվում է հիվանդացության և մահացության անընդհատ աճ:
Կարծիքներ