Վաշինգտոնը որևէ ապացույց չունի Պեկինի կողմից Մոսկվային զենք մատակարարելու վերաբերյալ. Բլինկեն
Վաշինգտոնը որևէ ապացույց չունի Պեկինի՝ Մոսկվային զենք մատակարարելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ն անհանգստացած է Չինաստանի տարբեր ընկերություններից Ռուսաստանի Դաշնություն տեխնոլոգիաների տեղափոխմամբ:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հունիսի 12-ին Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Պետքարտուղարն ընդգծել է, որ ավելի վաղ չինական կողմը խուսափել է Ռուսաստան զենքի հնարավոր առաքումից՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար։ «Մենք չենք տեսել, որ այդ գիծը հատվել է, բայց մտահոգություններ ունենք, որոնք կապված են մասնավոր ընկերությունների հետ, որոնք տեխնոլոգիաներ, ինչպես նաև երկակի օգտագործման տեխնոլոգիաներ են տրամադրում ՌԴ-ին: Ահա թե ինչն է խնդիրը: Մենք նախկինում ևս բարձրացրել ենք այս հարցը»,- ասել է Բլինկենը:
Կարծիքներ