Ականատեսները Պակիստանում 2011 թվականին բեն Լադենի ոչնչացումը համարել են բեմադրություն

Ականատեսները Պակիստանում 2011 թվականին բեն Լադենի ոչնչացումը համարել են բեմադրություն

«Ալ Քադիա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենին 2011 թվականին Պակիստանում իրանանացված ոչնչացման գործողությունն ավելի շատ նման Էր բեմադրության. ոչ մի բան չի հաստատում այն, որ նա այդ պահին եղել Է տեղում: ՌԻԱ Նովոստիին պատմել են ականատեսները, պակիստանցի լրագրողները, որոնք ուսումնասիրության են ենթարկել այդ իրադարձությունների մանրամասները:

Ըստ պաշտոնական վարկածի, բեն Լադենին 2011 թվականի մայիսի 2-ին ոչնչացրել են ամերիկյան հատուկ նշանակության ուժերը, որոնք Աֆղանստանից Աբոթաբադ Էին ուղարկվել ուղղաթիռներով: Պակիստանցի լրագրող Սուհեյլ Աբասին, որն այն ժամանակ աշխատում Էր տեղում, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ Աբոթաբադում տեղի ունեցածը բեմադրություն Էր, որն ԱՄՆ-ին անհրաժեշտ Էր, որպեսզի իր վարկը պահպանի համաշխարհային հանրակցության եւ Ամերիկայի քաղաքացիների առջեւ: «Մենք բոլորս վստահ ենք, որ բեն Լադենը շենքում չի եղել: Բայց, որոշակիորեն, նրա ընտանիքը մի քանի տարի ապրել Է այդ շրջանում»,-գործակալությանն ասել Է ականատեսներից մեկը՝ Ռաջա Հարունը, որն ապրել Է այն շենքից մի քանի մետր հեռավորությամբ, որտեղ իբր գտնվել Է բեն Լադենը: Գործակալության զրուցակիցը հայտարարել Է, որ քաղաքում բոլորը զարմացած են եղել բեն Լադենի ոչնչացման մասին ամերիկյան եւ արեւմտյան ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններից: «Այդ ժամանակ սկսեցին լրագրողներ ժամանել՝ ինչպես տեղացի, այնպես Էլ արտասահմանցի:

Այնուհետեւ հետեւեցին հայտարարություններն ու շնորհավորանքները (այն ժամանակվա ԱՄՆ-ի նախագահ Բարաք) Օբամային՝ ամենավտանգավոր ահաբեկչական կազմակերպության պարագլխին վերացնելու կապակցությամբ. եւ այն, որ նրա մարմինը նետվել Է ծովը, դա հիմարություն Է եւ անհեթեթություն»,-նշել Է Հարունը: Ամերիկացիները հայտարարել են, որ «Ալ Քադիա» ահաբեկչական խմբավորման պարագլուխը նույնականացվել եւ հուղարկավորվել Է ծովում, որպեսզի նրա գերեզմանը պաշտամունքի օբյեկտ չդառնա ահաբեկիչների համար: Այն, որ 2011 թվականի ռեյդի ընթացքում սպանվել Է բեն Լադենը, կասկած Է հայտնել, այդ թվում՝ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը: Twitter-ում նա հրապարակորեն կրկնել Է, որ «թիվ մեկ ահաբեկիչը» ողջ Է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում