Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամին. Նիկոլ Փաշինյան

Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության կողմից Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 մլրդ դրամին:

Կառավարությունը միջոցներ հատկացրեց Արցախի բնակչության 2021թ. հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախա­տեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջա­պահության ծախսերի ֆինանսավորման համար։

Արձագանքելով նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամին։ «Շարունակելու ենք այս գործընթացը՝ մի նկատառմամբ, որ մենք սոցիալական աջակցության տրամաբանությունը ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպենք զարգացման քաղաքականության»,- ասաց նա։

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ չզեկուցվող հարցերի շրջանակում Սյունիքի մարզին շուրջ 1 միլիարդ դրամ են տրամադրելու, որը Սյունիքի համայնքների կենսականությունը վերականգնելու և առկա խնդիրները լուծելու համար է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում