Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է բելգիական RTBF-ը։
Հաղորդվում է, որ այս համաձայնագիրը նախատեսում է Բելգիայի կողմից Ուկրաինային այս տարի մոտ մեկ միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության տրամադրում։
Բացի այդ, ստորագրված համաձայնագրով ճշտվում է նաև F-16 մարտական ինքնաթիռների ստույգ թիվը՝ 30, որոնք Ուկրաինային կմատակարարվեն մինչև 2028 թվականը։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ առաջին ինքնաթիռները Կիև կժամանեն այս տարի։
Այս համաձայնագրի ստորագրումն առաջին քայլն է Ուկրաինայի նախագահի՝ Բելգիա այցի ընթացքում։
Այնուհետև նա կհանդիպի Բելգիայի թագավորին, որից հետո կմեկնի Մելսբրուկի ռազմական օդանավակայան՝ պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերի ընկերակցությամբ հանդիպելու F-16 կործանիչների օդաչուներին, հրահանգիչներին և տեխնիկներին:
Կարծիքներ