Հրաձգության դեպքեր Լուիզիանայում և Տեխասում․ կան զոհեր, վիրավորներ

Հրաձգության դեպքեր Լուիզիանայում և Տեխասում․ կան զոհեր, վիրավորներ

Առնվազն 5 մարդ վնասվածքներ է ստացել ԱՄՆ Լուիզիանա նահանգի Շրիվփորթ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է տեղի KSLA News հեռուստաալիքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Տեղեկություններ են ստացվել նաև Տեխասի Օսթին քաղաքում տեղի ունեցած կրակոցների մասին։ Զոհվել է 3 մարդ։ Նրանցից 2-ը լատինաամերիկյան ծագմամբ կանայք են, մեկը՝ սևամորթ տղամարդ։ Իրավապահները պարզել են ենթադրյալ հանցագործի ինքնությունը, նա 41-ամյա սևամորթ Ստիվեն Նիկոլաս-Բրոդերիկն է։ Իրավապահները փնտրում են նրան։ Որոշ տվյալներով՝ նա նախկին ոստիկան է։

Չիկագոյի McDonald’s ռեստորանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել․ զոհվել է 7-ամյա աղջիկ, նրա հայրը վիրավոր է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում