Վբեյմար Անգուլոն` «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի առաջնության կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբին է միացել 28-ամյա հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն:
Վբեյմարը հանդես է եկել կոլումբիական «Բոգոտա», «Աթլետիկո Ուիլա», «Ալիանսա Պետրոլերա» և մեքսիկական «Մուրսիլագոս» ակումբներում: 2015 թվականից հանդես է եկել «Գանձասար-Կապան» ակումբում:
Վբեյմարը 2020 թվականի ամռանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:
Կարծիքներ