Թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-250-ի քառորդ եզրափակչում է

Թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-250-ի քառորդ եզրափակչում է

Հայկական արմատներով ռուս թենիսիստը Կարեն խաչանովը շարունակում է հաջող ելույթները ATP-250 մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիդերլանդներում ընթացող ATP-250 մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Լեհաստանից Կամիլ Մայհշակի հետ: 2 ժամ 38 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ երեք սեթերից հետո` 5:7, 7:5, 7:6 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում