Թուրքիայի և Վենեսուելայի միջև համագործակցության մասին երեք հուշագիր է ստորագրվել

Թուրքիայի և Վենեսուելայի միջև համագործակցության մասին երեք հուշագիր է ստորագրվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Երկու երկրների ղեկավարները նախ առանձնազրույց են ունեցել, ինչին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Էրդողանն ու Մադուրոն ներկա են գտնվել երկու երկրների միջև տուրիզմի, բույսերի պաշտպանության և կարանտինի ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրերի ստորագմանը։ Համագործակցության մասին հուշագիր են ստորագրել նաև Թուրքիայի և Վենեսուելայի կենտրոնական բանկերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում