Դուք, եթե ոչ մեզ մոտ, ապա հաստատ ԼՂ 120,000 տնավեր փախստականի մոտ կուզեկուզ ման կգաք. Սաֆարյանը՝ Շահրամանյանին
«Բա մարդ էլ (Շահրամանյանը) էնպիսի ստեր ասի՞, որ պարզվի՝ Սամվել Բաբայանը ճիշտ է ու ճիշտն էր այդ շրջանի համար: Բա էնպիսի բաներ պատմի՞, որ մարդկանց սիրտը խառնի կամ վատանա»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Սամվել Շահրամանյանի երեկ տված հարցազրույցին:
«Թե բա՝ նախագահ էի, գնացել էի ռուսական զորքերի հրամանատարի մոտ: Խանումյանի զանգից հետո զանգեցի ադրբեջանական կողմին ու հարցրի՝ էդ ճիշտ ա, որ բանակցում եք իր հետ, կարող ա ուզում եք՝ ինքը լինի...
Թե բա՝ յա, էդ ուզում եք անկախությունից իջեցնեք ավտոնոմիա, լուծարեք, լա մի սպասեք...
Դուք, եթե ոչ մեզ մոտ, ապա հաստատ Արցախի 120,000 տնավեր փախստականի մոտ կուզեկուզ ման կգաք...»,- գրել է նա:
Կարծիքներ