Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին հիվանդների տեղափոխել Արցախից Հայաստան․ ահազանգում է ՄԻՊ-ը
Ադրբեջանի իշխանությունները, Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո, արգելում են Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրավիճակի մասին ահազանգել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- թվիթերյան իր էջում գրել է Ստեփանյանը։
Ադրբեջանական կողմն ապրիլի 23-ին սահմանային անցակետ է տեղադրել Հաքարի գետի վրա կառուցված կամրջի վրա։ Բաքվից հայտարարել են, որ անցակետի տեղադրման մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:
Կարծիքներ