Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինաբար անցակետ տեղադրելու փաստի առնչությամբ: 

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունն իր Տեղեկագրում: 

«2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է շարժը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 1 դիտակետի տարածքում: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ»,-ասված է տեղեկագրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում