Նիկոլ Փաշինյանը կադրային ջարդ կիրականացնի պետական համակարգում «տրոյական ձիու» դեր իրականացրած պաշտոնյաների նկատմամբ

Նիկոլ Փաշինյանը կադրային ջարդ կիրականացնի պետական համակարգում «տրոյական ձիու» դեր իրականացրած պաշտոնյաների նկատմամբ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ ընտրվելու դեպքում Հայաստանի պետական կառավարման համակարգում իրականացնել կադրային ջարդ:

Փաշինյանը այս մասին ասաց  Արագածոտնի մարզում Թալին համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Ինչպես 2018 թվականին հեղափոխությունից առաջ ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են, և կադրային ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, ովքեր 2018 թվականից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այդ ողջ ընթացքում կատարել են «տրոյական ձիու» դերակատարում: Այո, տվեք այդ կադրային ջարդը անելու մանդատը և մենք բոլոր «տրոյական ձիերին» դուրս կշպրտենք Հայաստանի պետական կառավարման համակարգից»,- ընդգծեց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում