Կիտոյում ջրհեղեղի հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է

Կիտոյում ջրհեղեղի հետևանքով առնվազն 11 մարդ  զոհվել է

Առնվազն 11 մարդ է զոհվել Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած համատարած ջրհեղեղի հետեւանքով։ Էկվադորի Ռիսկերի և արտակարգ իրավիճակների կառավարման ազգային ծառայությունը երկուշաբթի հայտնել է, որ տուժել է ևս 15 մարդ։

«Պիչինչա նահանգի Կիտո քաղաքում հորդառատ անձրևների պատճառով ջրհեղեղ է գրանցվել, ինչի հետևանքով Լա Գասկա տանող ճանապարհը ողողվել է ցեխով։ Զոհերի թիվը հասել է 11-ի»,–հայտնել են նախարարությունից։ Նշվում է, որ մայրաքաղաքի տուժած տարածքներում աշխատում են փրկարարները, էլեկտրաէներգիայի վերականգնման և փողոցների մաքրման աշխատանքներով զբաղվում են տեխնիկական աշխատողները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում