Վալենտինա Մատվիենկոն Հայաստանին և Ադրբեջանին բանակցելու կոչ է արել․ Ռիա Նովոստի
Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Ես, որպես ԱՊՀ ՄԽՎ նախագահ, դիմումներ եմ ստացել Հայաստանի խորհրդարանի նախագահի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի կողմից», - ասել է Մատվիենկոն:
Ըստ նրա՝ Ռուսաստանը անհանգստացած է ստեղծված իրավիճակից, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը բարեկամ, գործընկեր երկրներ են: «Այժմ գլխավորը ոչ թե մեղավորին փնտրելն է, այլ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը», - ասաց նա:
Մատվիենկոն նշել է, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են դիվանագիտական գծով էսկալացիան նվազեցնելու ուղղությամբ։ Ռուսաստանը ջանքեր է գործադրում՝ որպես Մինսկի խմբի անդամ:
Հիշեցնենք, որ մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ և կողմերին կոչ են արել երկխոսել: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին՝ իրավիճակը կայունացնելու համար:
Կարծիքներ