Հովհաննես Բաչկովը ու ևս 10 հայ բռնցքամարտիկ կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է մեր ընտրանու կազմը, որը կմասնակցի Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Աշխարհի առաջնությունը անցկացվում է 13 քաշային կարգերում, Հայաստանը ներկայացուցիչներ ունի 11-ում:
48 կգ քաշային կարգում ներկայացված է Սեյրան Եղիկյանը, 51 կգ քաշային կարգում հանդես կգա Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ քաշային կարգում՝ Վահե Բադալյանը, 57 կգ քաշային կարգում՝ Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային կարգում՝ Կարեն Տոնականյանը, 63.5 կգ քաշային կարգում՝ Հովհաննես Բաչկովը, 67 կգ քաշային կարգում՝ Գուրգեն Մադոյանը, 71 կգ քաշային կարգում՝ Արման Դարչինյանը, 80 կգ քաշային կարգում՝ Համբարձում Հակոբյանը, 92 կգ քաշային կարգում՝ Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային կարգում՝ Դավիթ Չալոյանը։
Կարծիքներ