Covid-19-ի դրական թեստի պատճառով Վահագն Դավթյանը հնարավոր է բաց թողնի Աշխարհի առաջնությունը

Covid-19-ի դրական թեստի պատճառով Վահագն Դավթյանը հնարավոր է բաց թողնի Աշխարհի առաջնությունը

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը հնարավոր է բաց թողնի Աշխարհի առաջնությունը կորոնավիրուսի պատճառով:

«Վահագն Դավթյանը հնարավոր է չմասնակցի Աշխարհի առաջնությանը: ՀՀ-ից մեկնելիս Դավթյանի covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել են covid-19-ի թեստ, և այնտեղ Դավթյանի թեստը եղել է դրական:

Դավթյանը չունի ոչ մի ախտանշան և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոում: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան և Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի Դավթյանից ևս մեկ անգամ covid-19-ը թեստ վերցնեն, քանի որ մենք համարում ենք այդ թեստի պատասխանը սխալ, սակայն նրանք դեռ հրաժարվում են կրկին թեստավորել: Հավելենք նաև, որ այս ԱԱ-ը ոչ պատշաճ կերպով է կազմակերպված»,-ասված է ֆեդերացիայի հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում