Եվրոպայի անհատական առաջնություն․ Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը

Եվրոպայի անհատական առաջնություն․ Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը Եվրոպայի անհատական առաջնությունում: Ռումինիայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան և այժմ առաջատարներին զիջում է կես միավոր: Դանիելյանն ունի 5,5 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից 4,5 միավոր են հավաքել Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում